Մահացել է հայտնի «I Like to Move it» հիթի հեղինակ Էրիկ Մորիլոն

Առայժմ հայտնի դիջեյի և երգչի մահվան պատճառների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի -Sputnik. Կյանքի 49-րդ տարում վախճանվել է ամերիկա-կոլումբացի հայտնի դիջեյ, պրոդյուսեր և երաժիշտ Էրիկ Մորիլոն։ Տեղեկությունը հայտնում է TMZ-ը:

Վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Կլյուևը

Նրա մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի 1-ի առավոտյան Մայամի բիչում: Մորիլոն Reel 2 Reel նախագծի մասնակից է եղել, սակայն նրան մեծ ճանաչում է բերել I Like to Move It հիթը։

Օգոստոսի սկզբին երաժիշտը ձերբակալվել էր Մայամիում՝ սեռական բռնության մեղադրանքով ։

Մորիլոն ծնվել է 1971 մարտի 26-ին, Նյու Յորքում։ Նա «Լավագույն միջազգային դիջեյ» և «Լավագույն հաուս-դիջեյ» տիտղոսակիր է։ Top 100 DJ poll-ի ցանկում Մորիլոն զբաղեցրել է 48-րդ տեղը։