ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը:
«2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն»,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
«Պայթել է գինու ռեզերվուարը»․ ԱԻՆ-ում վստահ չեն, որ պայթյունի պատճառը շինաշխատանքներն են
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Նշանակվել են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Հայտնի է կոնյակի գործարանի պայթյունից մահացածների ինքնությունը
Հիշեցնենք՝ հրդեհը Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում բռնկվել էր սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ի սահմաններում՝ 30 տոննանոց ապակյա տարայի պայթյունի հետևանքով։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ-ի չորս հրշեջ-փրկարարական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել և մարվել էր մեկ ժամվա ընթացքում։ Պայթյունից մահացել են գործարանի մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրեն Արեն Առաքելյանը։