79 տարի միասին են. էկվադորցի 100-ն անց ամուսինները հայտնվել են Գինեսի գրքում

Զույգն ամուսնացել է 1941 թվականին։ Ամուսինները 5 երեխա, 11 թոռ, 21 ծոռ և 9 թոռան թոռ ունեն։
Sputnik

Էկվադորցի ամուսիններ Խուլիո Սեզար Մորա Տապիան և  Վալդրամինա Մակլովիա Կինտերոս Ռեյեսը 79 տարի է ամուսնացած են։ Նրանք դարձել են աշխարհի ամենատարեց ու երկարակյաց զույգն ու հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը

110-ամյա Խուլիոն և 104 տարեկան Վալդրամինան ամուսնացել են հեռավոր 1941 թվականին։ Դասախոսներ Խուլիոն և Վալդրամինան ունեցել 5 երեխա։ Այսօր նրանք արդեն ունեն 11 թոռ, 21 ծոռ և 9 ծոռնորդի։

«Խուլիոն ինձ գեղեցիկ բանաստեղծություններ էր գրում։ Նա գերեց ինձ պոեզիայով։ Մենք երբեք չենք վիճել։ Ցանկացած տարաձայնություն խաղաղ ենք լուծել, նույնը սովորեցրել եք նաև մեր երեխաներին», – հարցազրույցում ասում է 104–ամյա Վալդրամինան։

Նրա ամուսինն էլ վստահեցնում է, որ իրենց ընտանիքի համար միշտ չէ, որ հեշտ ժամանակներ են եղել, քանի որ ոչ բոլոր բարեկամների մոտ էր լավ հարաբերություններ դասավորվում։ Բայց նախ` զույգը սովորել է հարգել միմյանց, երկրորդն էլ նրանք բոլոր այդ բարեկամներից երկար են ապրել։