«Մահացու օղուց» ևս 200 լիտր է հայտնաբերվել Արմավիրում. տեսանյութ

Ոստիկանությունը հորդորում է չօգտագործել Աշոտ Հովսեփյանից գնած օղիները և դիմել իրավապահներին։
Sputnik

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տնից, որում մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի է հայտնաբերվել։

Նման բան 1-ին անգամ է պատահում. ինչու բժիշկներին չհաջողվեց փրկել խմիչքից թունավորվածներին

Կադրերում երևում են տարբեր չափերի տասնյակ շշեր, որոնցում սպիտակ և դեղնավուն հեղուկներ են լցված։

Օղին պատրաստած և վաճառած, Արմավիրի բնակիչ 50-ամյա Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։

Ոստիկանությունը հորդորում է չօգտագործել նրանից գնած օղիները և դիմել իրավապահներին։

Առողջապահության նախարարության տվյալներով` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, որից 11-ը՝ մահվան ելքով:

23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում (3-ը՝ մահվան ելքով): Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:

«Թունավոր» խմիչքի վաճառքն ու ոլորտի բացերը. ի՞նչ լուծումներ է առաջարկում Պիպոյանը