Հնարավոր է` օտարերկրյա ուսանողներին թույլ տան ՌԴ մուտք գործել սեպտեմբերին

ՌԴ Պետդումայի կրթության և գիտության հարցերի կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Զայցևը գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովին խնդրել է, որ այլ երկրներից ընդունված ուսանողներին առկա ուսուցման հնարավորություն տան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik, Լև Ռիժկով․ ՌԴ Պետական դումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Մաքսիմ Զայցևը Sputnik-ին ասաց, որ օտարերկրյա ուսանողներին ՌԴ տարածք թողնելու խնդրանքով դիմումն արդեն իսկ քննարկվում է:

Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա

«Մենք կառավարության հետ խոսել ենք այդ թեմայով, և հիմա այդ հարցը ակտիվ մշակման փուլում է։ Կարծում եմ, որ շուտով ռուսական բուհերում ուսանելու հնարավորություն կընձեռվի օտարերկրացի բոլոր ուսանողներին», - վստահեցրեց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ կառավարության պատասխանը կարող է շատ արագ լինել։

«Նման հարցերը շատ օպերատիվ են քննարկում,-ասաց Զայցևը,-կարծում եմ` պատասխանը կլինի ամենաուշը շաբաթվա վերջին, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 2-3-ին»։

Բացի այդ, վճռվում է, թե ինչ սահմանափակումներ կլինեն Ռուսաստան մեկնող ուսանողների համար։

«Երկու տարբերակ է քննարկվում,-նշեց Զայցևը,-ուսանողները կա՛մ պետք է կարանտին պահեն, կա՛մ էլ անալիզներ հանձնելուց անմիջապես հետո անցնեն դասերին»։

Ռուսաստանի դպրոցներում և բուհերում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից, բայց մեկ պայմանով

Գիտության և բարձրագույն կրթության նախարարությունում առայժմ ձեռնպահ մնացին այդ նախաձեռնության վերաբերյալ մեկնաբանություններից և հայտարարեցին, որ սպասում են կառավարության կարգադրությանը:

Հիշեցնենք` օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՌԴ սահմանափակվել է 2020 թվականի մարտին կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով: Հուլիսին մի շարք օտարերկրյա քաղաքացիներ ՌԴ մուտքի թույլտվություն են ստացել։

Նոր առցանց ծառայությունը Հայաստանի դիմորդներին կօգնի ընդունվել ռուսական բուհեր