Մահվան ևս 6 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 53 տարեկան է

Վերջին մեկ օրում կորոնովիրուսը 5 մարդու կյանք է խլել, ևս 1–ն էլ վարակված է եղել կորոնավիրոսով, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 5-ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43451–ի, համավարակի ընթացքում արդեն 869 մարդ է մահացել։