Երկար են մնալու․ ինչից ինչ է դարձել Սիրիայում ռուսական բազան

Փորձագետների գնահատմամբ՝ Հմեյմիմն ի վիճակի է տեղավորել և մարտական աշխատանքի նախապատրաստել ավելի շատ ինքնաթիռներ, քան այնտեղ տեղակայված են հիմա։ Նույնիսկ ավելի շատ, քան ահաբեկչական խմբավորումներին հարվածներ հասցնելու կիզակետային շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik, Նիկոլայ Պրոտոպոպով

Էշելոնացված հակաօդային պաշտպանություն, անվտանգության մի քանի օղակ, ժամանակակից տեխնիկական կառույցներ և կարգավորված զինվորական ավան. ռուս օդաչուները Սիրիայում են արդեն հինգ տարի:

Ռուսական Սու-24Մ-ն Սիրիայի բազայից դուրս է եկել մարտական առաջադրանքի. թռիչքի կադրերը

Այս ընթացքում «Հմեյմիմ» ավիաբազան օրինակելի է դարձել ոչ միայն ուսների համար․ նմանատիպ օբյեկտների կառուցման հարցում ՌԴ պաշտպանության նախարարության փորձով են առաջնորդվում նաև օտարեկրյա պետությունները։ Վերջերս Դամասկոսը Մոսկվային խոստացավ տրամադրել ևս ութ հեկտար հողատարածք՝ զինծառայողների առողջարանային կենտրոն կառուցելու համար։ Ինչպես է փոփոխվել Հմեյմիմը և ինչպիսին են նրա հեռանկարները՝ ՌԻԱ Նովոստի հոդվածում։

Դատարկ դաշտում

Ռուսական խոշորագույն արտասահմանյան ավիաբազայի շինարարությանը ձեռնամուխ եղան 2015թ․-ին, երբ օդատիեզերական ուժերի խումբ ուղարկվեց Սիրիա՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պատերազմում կառավարական ուժերին աջակցելու համար: Հիմքը դարձավ Լաթաքիա քաղաքից 25 կմ հեռու գտնվող Բասիլ ալ-Ասադի անվան միջազգային օդանավակայանը։

Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են

Քաղաքացիական օդանավակայանը մարտական ինքնաթիռներին հարմարեցնելու համար հարկ եղավ նոր ենթակառուցվածքներ ստեղծել, օդակայանային-տեխնիկական սարքավորումներ մոնտաժել, զինծառայողների համար բնակելի շինություններ կառուցել։ Ընդհանուր առմամբ Սիրիա են հասցրել մի քանի հարյուր հազար տոննա զանազան բեռներ։

Օպերացիայի սկզբնական փուլում օպերատիվ խումբը բաղկացած էր ընդամենը մոտ 50 մարտական մեքենաներից՝ Սու-25 գրոհային ինքնաթիռներ, Սու-24 և Սու-34 ռմբակոծիչներ, Սու-30ՍՄ կործանիչներ, Մի-24 և Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռներ: Բացի այդ, օպերատիվ կերպով Հմեյմիմ են տեղափոխել վառելիքի լիցքավորման տասնյակ կայաններ։

Օդաչուները և տեխնիկական անձնակազմը բնակություն են հաստատել փոքր մոդուլային վագոններում, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է երկու կամ չորս մարդու համար: Դրանք, ըստ էության, մետաղական կոնտեյներներ են՝ կենցաղային հարմարություններով, օդորակիչներով և ջրատարով։ Մոտակայքում տեղադրված են շարժական հացի փռեր, լվացքի և հագուստի արդուկման տարածքներ, բաղնիքներ՝ ժամում 10 մարդ թողունակությամբ:

Հատուկ օպերացիա․ ՌԴ ԱԴԾ–ն գրոհայինների հավաքագրման կայան է չեզոքացրել

Քիչ ավելի ուշ հայտնվեցին ճաշարաններ, ակումբ, սպորտային հրապարակներ և նույնիսկ ավիաբազայի պատմությանը նվիրված փոքր թանգարան։

«Այստեղ փաստացի դատարկ օդանավակայան էր և օդային երթևեկության կառավարման ծառայություն»,- ՌԻԱ Նովոստիին պատմեց ռազմաարդյունաբերական համալիրի կոլեգիային կից փորձագիտական խորհրդի անդամ Վիկտոր Մուրախովսկին, որն աշխատանքային այցով եղել է ավիաբազայում։

Նա նշեց, որ թռիչքի և ժամանման ոչ մեծ սրահները պահպանել են, բայց դրանք ավելի շատ հավելյալ դեր են խաղում։ Հիմնական շինությունները զրոյից են կառուցել։ Թռիչքուղին վերանորոգել և լայնացրել են։ Հիմա օդանավակայանն ի վիճակի է ընդունել ծանր դասի ինքնաթիռներ, ընդհուպ մինչև ռազմավարական ավիացիա։ Կարևոր է, որ Հմեյմիմն օգտագործում են նաև որպես միջանկյալ կետ աշխարհի այլ շրջաններ, օրինակ՝ Աֆրիկա թռիչքների համար։

Անառիկ ամրոց

Հատուկ ուշադրություն են դարձրել օբյեկտի անվտանգությանը։ Սիրիա են ուղարկվել C-400 հեռահար գործողության զենիթահրթիռային համակարգեր, «Տոր-Մ2» մերձակա գործողության համալիրներ և «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային-հրանոթային համալիրներ: ՀՕՊ բազան 20-250 կմ հեռավորության վրա կարող է ոչնչացնել բոլոր տեսակի օդային թիրախները։

«Արդեն շտաբներ են տեղակայում»․ ի՞նչ է ԱՄՆ-ի բանակը պատրաստում Եվրոպայի արևելքում

«Հմեյմիմում ստեղծվել Է հակաօդային պաշտպանության էշելոնացված համակարգ,-բացատրում է Մուրախովսկին,-Տարբեր հասանելիության և տարբեր տեսակի միջոցներ են օգտագործվում: Մշտական մարտական հերթապահության մեջ են C-400 զենիթահրթիռային կայանը, «Տոր» ԶՀՀ-ն և «Պանցիր» շարժական ԶՀՀ-ն: Բացի այդ, կան ZU-23 զենիթային հրետանային սարքավորումներ։ Հետախուզման, ուղղորդման և թիրախավորման համար պատասխանատու են ռադիոլոկացիոն կայանները, որոնք կարող են հայտնաբերել ցանկացած օդային թիրախ, ներառյալ փոքր չափի անօդաչու թռչող սարքեր և ռեակտիվ արկեր, այդ թվում՝ արհեստագործական արտադրության»։

Ավիաբազայի պահպանության համակարգում երկու պաշտպանական գիծ կա։ Արտաքին պարագիծը ռուս զինվորականների հետ միասին վերահսկում են Սիրիական արաբական բանակի մարտիկները։ Ներքին գծից ներս օտարերկրացիների մուտքն արգելված է։ Անվտանգությունն ապահովում է նաև անօդաչու ավիացիան. Հմեյմիմի երկնքում միաժամանակ և շուրջօրյա պտտվում է շուրջ տասը ԱԹՍ։

Որոշված է` Չինաստանին կխեղդեն տասը հոգով. Ռուսաստանը կհրավիրվի՞

Արտաքին աշխարհի հետ կապն ապահովվում է բոլոր մատչելի միջոցներով ՝ ՈւԿԱ-ռադիոկայաններից մինչև արբանյակային համալիրներ՝ ինտեգրված միասնական համակարգին, որն իր հերթին գործարկվում է Մարտական կառավարման կենտրոնում։

«Խմբավորման հրամանատարը և մարտական կառավարման շտաբն ուղիղ կապի մեջ են Մոսկվայի Պաշտպանության կառավարման կենտրոնի հետ,-նշեց Մուրախովսկին,-հրամանատարը նաև այսպես կոչված դեկոնֆլիկտացիայի գիծ ունի Իրաքի կոալիցիոն խմբավորման ներկայացուցիչների հետ։ Դա համաձայնագիր է ամերիկացիների հետ, որը թույլ է տալիս կանխել միջադեպերը Սիրիայում»։

 Սիրիական առողջարանը

Սիրիայի ավիաբազայի «կահավորման» համար նախատեսված բեռները տեղ էին հասցնում ծովային և օդային ճանապարհով․ մի քանի ամիս շարունակ նավերի ու տրանսպորտային ինքնաթիռների «երամներ» էին ձգվում դեպի Հմեյմիմ։ Չնայած աշխատանքներն ընթանում էին քաղաքացիական կատաղի պատերազմի ժամանակ և ծանր կլիմայական պայմաններոււմ, ռուս մասնագետներին հաջողվեց կարճ ժամանակում կառուցել աշխարհի ամենաժամանակակից և պաշտպանված ռազմական օբյեկտներից մեկը։

«Դոկտրինը լի է ագրեսիայով»․ ԱՄՆ զինվորականները մտադիր են գրավել Երկրի ուղեծիրը

Այսօր ավիաբազան պատրաստ է ընդունել ցանկացած տեսակի ինքնաթիռ, այդ թվում՝ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներ, Տու-95 և Տու-160 ռազմավարական հրթիռակիրներ: Օդանավակայանում տեղակայել են վառելիքի կենտրոնացված լիցքավորման համակարգը՝ միաժամանակ տասնյակ թռչող սարքեր սպասարկելու հնարավորությամբ, ավիացիոն տեխնիկայի համար խիստ պաշտպանված թաքստոցներ են կառուցել:

Փորձագետների գնահատմամբ՝ Հմեյմիմն ի վիճակի է տեղավորել և մարտական աշխատանքի նախապատրաստել ավելի շատ ինքնաթիռներ, քան այնտեղ տեղակայված են հիմա։ Նույնիսկ ավելի շատ, քան ահաբեկչական խմբավորումներին հարվածներ հասցնելու կիզակետային շրջանում։

Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը

Փորձագետն ընդգծում է, որ ինքնաթիռները կարելի է թաքցնել հուսալի թաքստոցներում։ Հատուկ շինություններում պահեստավորվում են նաև վառելիքի, հրթիռների, զինամթերքի պաշարներ, կա հրթիռահրետանային սպառազինության փոխադրման համար անհրաժեշտ ողջ տեխնիկան: Հայտնի է, որ քաղաքացիական պատերազմի ամենածանր պահերին ինքնաթիռները լիակատար մարտական բեռնվածությամբ օրական մի քանի թռիչք են կատարել։  

Թիկունքային ապահովման տեսանկյունից ռուս զինվորականների համար բավական հարմարավետ պայմաններ են ստեղծել։ Նրանք հիմնականում սնվում են մատակարարվող մթերքներով, բայց սննդակարգում խիստ սանիտարական հսկողությամբ ավելացնում են նաև տեղական պարենային ապրանքներ։

Սիրիական կառավարության կողմից Ռուսաստանին հատկացված նոր հողատարածքը նախատեսված է առաջին հերթին բժշկական առողջարանական համալիրի կառուցման համար:

«Կենտրոնը, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն ոչ միայն Սիրիայում ծառայողական գործուղման մեջ գտնվող զինծառայողները, այլև առհասարակ ՌԴ զինված ուժերը»,-նշում է Մուրախովսկին,-Հայտնի է, որ մեր զինվորականների համար արտասահմանյան առողջարանները փակ են։ Իսկ Լաթաքիայի ափը դրախտային վայր է։ Այստեղ գալիս են անգամ Արաբական Էմիրություններից։ Տեղացիները դժվար թե այցելեն այդ համալիրը, նրանք առանց այդ էլ ծովում հանգստանալու բոլոր հնարավորություններն ունեն»։

Ինչ էլ լինի՝ հինգ տարվա ընթացքում Հմեյմիմի ավիաբազան մի քանի անգարով և մեկ տերմինալով ոչ մեծ օդանավակայանից վերածվել է քաղաքի՝ փողոցներով, հրապարակներով և անգամ զբոսայգով։ Փողոցները կոչվում են սիրիական օպերացիաների հերոսների կամ հայտնի զորահրամանատարների` Ռուսաստանի Դաշնության հերոսներ գեներալ Վալերի Ասապովի, օդաչուներ Օլեգ Պեշկովի և Ռոման Ֆիլիպովի (որոնք զոհվել են Սիրիայում), ԽՍՀՄ հերոս, բանակի գեներալ Վասիլի Մարգելովի անուններով։

Չպայթած արկեր, հակատանկային ականներ. հայ սակրավորների աշխատանքը Սիրիայում. լուսանկարներ