Ռուսական զենք. ցուցադրվել է «Տորնադո Ս»-ի համար նախատեսված խելացի հրթիռը

Մեկ համազարկի ժամանակ ավտոմատացված համակարգը միաժամանակ կարող է ռեակտիվ արկեր ուղարկել տարբեր թիրախների ուղղությամբ։
Sputnik

Ռուսական «Սպլավ» գիտաարտադրական միավորումը «Բանակ-2020» ռազմական համաժողովի ժամանակ ցուցադրել է «Տորնադո Ս» համազարկային կրակի հրթիռային համակարգի համար նախատեսված կառավարվող արկը:

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

««Տորնադո Ս»–ը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ ) արկերի արդիականացված տարբերակն է։ Հիմնական տարբերությունն այն է, որ սա գերավտոմատացված համակարգ է, որի կազմում կառավարվող ռեակտիվ արկեր կան։ Մինչ այդ ՀԿՌՀ-ն միայն չկառավարվող ռեակտիվ արկեր էր օգտագործում», - ասել է «Սպլավ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սմիրնովը։

Մի՛ ստիպեք գործի գցել Իսկանդերները. թող դրանց եզակի ուժը բացառապես զորավարժարաններում երևա

Մեկ համազարկի ժամանակ ՀԿՌՀ–ի ավտոմատացված համակարգը միաժամանակ կարող է ռեակտիվ արկեր ուղարկել տարբեր թիրախների ուղղությամբ։

Բալթիկ-սևծովյան թիրախը․ «Պրոմեթեյը» խոցում է 550 կմ հեռավորության թիրախները

Նոր արկերի խոցման հեռահարությունը 120 կմ է, իսկ հրթիռի կայունացման նոր համակարգը թույլ է տալիս թռիչքի ժամանակ կապ պահպանել արբանյակների հետ:

«Բանակ-2020» ռազմական համաժողովը կազմակերպվել է մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում: Մոտ 1500 ընկերություններ ավելի քան 28 հազար ցուցանմուշ են ներկայացրել ցուցահանդեսում:

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն