«Oրենքով գողերի» դեմ 2 գործողություն` մեկ օրում. «Զապը» կալանավորվել է

Անդրանիկ Սողոյանը` նույն ինքը «Զապը», հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին բաց թողնել թանկարժեք ապրանք հափշտակած անձին։
Sputnik

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կալանավորել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին` «Զապին»։

«Պարզվել է, որ մի քաղաքացի մեկ այլ քաղաքացուց հուլիսին հափշտակել է մոտ 4 միլիոն դրամ արժողությամբ ապրանք։ Դրանից հետո «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը թանկարժեք ապրանքը հափշտակած անձին տարել է իր մոտ և հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Որքա՞ն գումարի համար են խառնվել «օրենքով գողն» ու «զոն նայողը». ձերբակալության հետքերով

Դրա մասին տեղեկացել է «Զապը», որն էլ մեկ այլ անձի միջոցով իր անունից հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին դադարեցնել պարզաբանումները։ «Զապը» խոստացել է վերը նշված խնդիրը լուծել:

«Քրեական հեղինակությունը» հրահանգել է իր ղեկավարած խմբավորման անդամին՝ հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, որից հետո վերջինիս բաց է թողել։ «Քրեական հեղինակությունն» այդ մասին տեղյակ է պահել «Զապին»։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ 52-ամյա Անդրանիկ Սողոյանը կալանավորված է։

Հիշեցնենք` այսօր ԱԱԾ–ն հայտնել էր, որ ձերբակալվել է «օրենքով գողի» կարգավիճակ ստացած, «Օշականցի Գևորիկ» մականունով Գ. Մ.-ն։

Հայազգի «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը կկանգնի դատարանի առաջ