Ինչի շնորհիվ է հնարավոր եղել խուսափել մեծ թվով զոհերից. երևանյան փլուզված շենքը` դրոնից

Նախնական վարկածով` բնակելի շենքում պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։
Sputnik

Երևանի Ռայնիսի փողոցում գտնվող շենքերից մեկն այսօր` օգոստոսի 26-ին, պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է։ Կա մեկ զոհ։ Փրկարարները մոտ 6 ժամ աշխատանքներից հետո փլատակներից դուրս են բերել 58-ամյա Արթուր Ղազարյանի դին։

Շենքի փլուզումից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսին կվիրահատեն. մանրամասներ

Եվս երկու բնակիչ հիվանդանոց են տեղափոխվել։ 71-ամյա Սվետլանա Սահակյանի վիճակը միջին ծանրության է, 41-ամյա Էդգար Մարգարյանինը` ծայրահեղ ծանրության։

Նշենք, որ պայթել է շենքի այն հատվածը, որում գլխավորապես խոհանոցներ ու պատշգամբներ են։ Դրա շնորհիվ մարդկային մեծ կորուստներ չեն եղել։

Նախնական վարկածով` պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։

Պայթյուն և փլատակներ. Երևանի Ռայնիսի փողոցը դեպքից հետո. լուսանկարներ