Խոշոր ավտովթար Ռոստովի մարզում․ մահացածներ ու վիրավորներ կան

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել «Նովոչերկասսկ-Կամենոլոմնի» ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռոստովի մարզում երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ կան զոհեր և վիրավորներ։

Արմավիրում բախվել են Toyota Vitz–ն ու շտապօգնության մեքենան․ տուժածներից 3–ը երեխաներ են

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել «Նովոչերկասսկ-Կամենոլոմնի» ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին։ Նախնական տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը, փորձելով շրջանցել առջևից գնացող մեքենան, դուրս էլ եկել հանդիպակաց գիծ և բախվել «Fiat»-ին։

Մահացել է «Mercedes»-ի ուղևորուհին, ևս վեց մարդ` ներառյալ 2018թ․-ին ծնված երեխան, տուժել են։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ևս երկու մարդ է մահացել։

Արմավիրի մարզում «Opel Astra» է այրվել. տեսանյութ

Ռուսաստանի ճանապարհային ոստիկանության տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ հիվանդանոցում մահացել են «Fiat»-ի ուղևորուհին (ծնվ․ 1949թ․) և «Mercedes»-ի ուղևորը:

«Mercedes»-ի վարորդը վնասվածքներ է ստացել։

Այսպիսով, վթարի զոհ է դարձել երեք մարդ, հինգը տուժել են։

Սարսափելի վթար Վրաստանում. 17 մարդ մահացել է, կան վիրավորներ