Ինչ տեսք ունի Վրաստանում միկրոավտոբուսի սարսափելի վթարի վայրը․ տեսանյութ

Վրաստանի ՆԳՆ-ն վթարի դեպքով քննություն է սկսել Վրաստանի ՔՕ 276 հոդվածով (Երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որն առողջությանը ծանր վնաս է հասցրել)։
Sputnik

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե Վրաստանում որտեղ է եղել 17 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգությունը։

Սարսափելի վթար Վրաստանում. 17 մարդ մահացել է, կան վիրավորներ

Օգոստոսի 23-ին վրացական Շատիլ շրջանում (Խևսուրեթի, Մցխեթ-Մթիանեթի մարզ) խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել։ Միկրոավտոբուսն ընկել էր քարքարոտ լանջից՝ 80 մետր բարձրությունից։ Վթարի հետևանքով 17 մարդ էր մահացել, երեքը լուրջ վնասվածքներ էին ստացել։

Վրաստանի ՆԳՆ-ն քննություն է սկսել Վրաստանի ՔՕ 276 հոդվածով (Երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որն առողջությանը ծանր վնաս է հասցրել)։

Վրաստանի իշխանությունը օգոստոսի 25-ը սգո օր է հայտարարել։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հանձնարարությամբ՝ օգոստոսի 25-ին երկրի ամբողջ տարածքում պետական դրոշներ են խոնարհվելու։