«Կանեփ-կակաչ - 2020». տնամերձ 5 հողամասից 405 բույս են գտել

Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում առգրավվել է 68 գրամից ավելի մարիխուանա։
Sputnik

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել և այրելով ոչնչացրել է 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ոստիկանապետն արդեն փոխվել է». ինչպես Հայաստանում թույլ տվեցին կանեփ աճեցնել, ապա այրեցին

Մասնավորապես, օգոստոսի 22-ից 24-ը «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները համատեղ ջանքերով իրականացրել են թմրամիջոցի հայտնաբերումն ու ոչնչացումը։

«Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 405 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 68 գրամից ավելի մարիխուանա»,-նշված է հաղորդագրության մեջ։

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Հովտամեջցի 72–ամյա պապիկը տան բակում կանեփ է աճեցրել անձնական օգտագործման համար. տեսանյութ