Մարտունիում 500 նոր բնակարան կկառուցվի. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է` մոտ ապագայում Մարտունին բոլորովին նոր տեսք կստանա:
Sputnik

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Մարտունիում առաջիկա հինգ տարիներին կառուցվելու է մինչև 500 նոր բնակարան: Հարությունյանը լուրը հայտնել է Facebook սոցցանցում գրառում կատարելով։

Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը Բաքվի սրտով չեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը

«Մարտունիում մասնակցել եմ քաղաքի հիմնադրման 95-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Հանձնարարել եմ կարճ ժամանակում կազմել քաղաքի հատակագիծը՝ ըստ դրա իրականացնելով բոլոր շինարարական աշխատանքները, ինչպես նաև առաջիկայում սկսել կոյուղու կառուցումը և ամբողջ ծավալով շարունակել սալապատման գործընթացը»,–նշված է գրառման մեջ։

Հարությունյանը հայտնել է` կասֆալտապատվի նաև շրջկենտրոնի կենտրոնական՝ Մայիսի 9-ի փողոցը:

Նրա խոսքով` ընթացիկ բազմաթիվ այլ ծրագրեր ևս կան: Այս ամենի շնորհիվ մոտ ապագայում Մարտունին բոլորովին նոր տեսք կստանա:

Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին