ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, թե երբ «կհեռանա հոկտեմբերը»։
Սուրենյանը օգոստոսի 21-ին հայտնել էր, որ երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։
«Վաղը կեսօրից հետո անձրևները հանրապետությունում կդադարեն և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սուրենյանը։
Նա նաև հավելել է, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Օգտատերերին Սուրենյանի գրառումը շատ է դուր եկել, և նրանցից մեկը գրել է, որ նա շատ սպասված լուր է հայտնում։ Իսկ ահա մեկ ուրիշ օգտատեր էլ չի թաքցրել իր ուրախությունն ու անկեղծ մեկնաբանել է. «Էսքան լավ նվեր ծնունդիս օրով»։
Հիշեցնենք, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը վերջին 2 օրում 11-13 աստիճանով նվազել է:
Կենգուրուներն ուրախ թռվռում են ձյան տակ․ Գագիկ Սուրենյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել