Որքան է պետք սպասել․ COVID-19-ի դեմ պատվաստումների սկզբում ՌԴ–ում դեղամիջոցի դեֆիցիտ կլինի

Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ դեղամիջոցն արդեն գրանցված է և հետագա ուսումնասիրություններ պետք է անցնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, թե երբ մայրաքաղաքի բնակիչներին կսկսեն զանգվածային պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Россия 1» հեռուսաալիքին տված նրա հարցազրույցին։

Հարցազրույցի ընթացքում Սոբյանինը հայտարարել է, որ թեև դեղամիջոցն արդեն գրանցված է, սակայն կորոնովիրուսի դեմ զանգվածային պատվաստումը դեռևս հեռու է, քանի որ այն պետք է գրանցումից հետո նախատեսվող ուսումնասիրությունների ենթարկվի։

«Սկզբում քաղաքացիական շրջանառության մեջ կմտնեն փոքր խմբաքանակներ, դա անհամեմատելի է գրիպի դեմ պատվաստումների հետ»,-նշել է քաղաքապետը։

Նա պատմել է նաև, որ ամեն օր Ռուսաստանում հայտնաբերվում է մոտ 7000 կորոնավիուսային վարակակիր, նրանցից 300-400-ը հոսպիտալացվում են։

Ինչ ազդեցություն և հետևանք է թողնում  COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը

Սոբյանինն ընդգծել է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ առնվազն մինչև պատվաստումների անցկացումը։ Նա քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս բարեխղճորեն հետևել բոլոր սանիտարական ցուցումներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոբյանինը հայտարարել էր, որ պատվաստումների առաջին ամիսներին Ռուսաստանում դեղամիջոցի դեֆիցիտ կլինի, ինչը կարող է անհարմարություններ և դժվարություններ առաջացնել։ Նա ընդգծել է նաև, որ ռուսական պատվաստանյութը որակյալ է և աշխարհում լավագույններից մեկն է։ Մոսկվայի բնակիչները նաև ընտրության հնարավորություն կունենան, քանի որ կհայտնվեն նաև այլընտրանքային դեղամիջոցներ։

Նշենք, որ վերջին 24 ժամում Ռուսաստանում հայտնաբերվել են 4921 վարակակիր։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն այդ երկրում գերազանցում է 951 հազարը։ Նրանցից ավելի քան 767 հազարն առողջացել են, մահացել է ավելի քան 16,3 հազար մարդ։ Վարակակիրների և մահացության թվով Ռուսաստանն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում։

Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր, որ ողջունում է նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների հետազոտությունների ու մշակումների ոլորտի բոլոր ձեռքբերումները և մտադիր է ստուգել ռուսական պատվաստանյութի փորձարկումների տվյալները:

Հայտնի է առաջին երկիրը, որը պատրաստ է ձեռք բերել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

ԱՀԿ-ն ուզում է համոզվել, որ պատվաստանյութի հետազոտությունն իրականացվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Կազմակերպությունը պատրաստ է գնահատել դեղի անվտանգությունն ու արդյունավետությունը: Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ի մասնագետները շփման մեջ են ռուսաստանցի գիտնականների հետ:

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի գրանցման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Պատվաստանյութն անվանել են «Սպուտնիկ V»։

Որքա՞ն կարժենա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը