Երևանում գողություն կատարած 56-ամյա կինը բերման է ենթարկվել

Գողության մեղադրանքով հետախուզվող կինը ոստիկանության կողմից ներկայացվել է նախաքննական մարմնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Երևանում գողության մեղադրանքով հետախուզվող 56-ամյա կինը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքի լոկոմոտիվին

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 21-ին Տ. Պետրոսյան փողոցից բերման է ենթարկվել 56-ամյա Լուսիկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Կինը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ավելի վաղ իրավապահները Գայի պողոտայից բերման էին ենթարկել  Բուզանդ փողոցի 46-ամյա մի բնակչուհու, որը թիվ 54 միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էր հափշտակել, որի մեջ գումար, անձնագիր ու կուտակային քարտեր էին եղել։

Հրազդանի դատարանից 37-ամյա տղամարդը փախուստի է դիմել` նետվելով պատուհանից