Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքի լոկոմոտիվին

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է զգույշ և զգոն լինել հատկապես գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է, և գնացքը չի մոտենում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցում օգոստոսի 22-ին, ժամը 9-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ,վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Տեղեկությունը հայտնում են Հարավկովկասյան երկաթուղու լրատվական ծառայությունից։

Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. տեսանյութ

«Մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկության` բեռնատարը էական վնասվել է, վնասվել են լոկոմոտիվի մեկուսիչը և էներգաընդունիչը: Ներկայումս երկաթուղուն հասցրած վնասի չափը ճշտվում է:

Անմիջապես դեպքի վայր են կանչվել գնացքների երթևեկության անվտանգության գլխավոր վերահսկիչի ապարատի մասնագետներ, վերանորոգման խմբեր, Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Դեպքի վայր է ուղարկվել նաև պահեստային լոկոմոտիվ: Երթևեկությունը դադարեցվել է 2 ժամ 42 րոպեով:

Նշվում է, որ Հարավկովկասյան երկաթուղին բազմիցս դիմել է ավազահանքի սեփականատերերին՝ վարորդներին կոչ անելով պահպանել երթևեկության կանոնները գծանցում՝ հաշվի առնելով, որ այն հատում են միայն այս ձեռնարկության մեքենաները:

Հրազդանի դատարանից 37-ամյա տղամարդը փախուստի է դիմել` նետվելով պատուհանից

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է զգույշ և զգոն լինել հատկապես գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է, և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել: