Հայաստան, Հնդկաստան, Ղազախստան, Իրան․«Բանակ-2020» համաժողովը ծավալուն է լինելու․ տեսանյութ

Ավարտվում է Մոսկվայի մարզի Կուբինկայում կայանալիք «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի պատրաստությունը։
Sputnik

Համաժողովը պատմության մեջ ամենածավալունն է։ Ցուցադրությանը կմասնակցեն ավելի քան 1500 ընկերություն 72 երկրներից․ դրանք կներկայացնեն ավելի քան 28 հազար նմուշ մարտական տեխնիկա։ Ազգային ցուցադրություններ կունենան Բելառուսը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանն ու Պակիստանը։

Արտակ Դավթյանը մեկնում է Մոսկվա

 «Բանակ-2020»-ի աշխատանքին կմասնակցեն բարձր մակարդակի պատվիրակություններ Հայաստանից, Վիետնամից, Իրանից, Լիբանանից և այլ երկրներից։

Այս տարի ցուցադրության տարածքը ռեկորդային է՝ 320 հազար քառակուսի մետր։ Երկրում տիրող բարդ համաճարակաբանական իրավիճակի հետ կապված անվտանգության միջոցներն ուժեղացվել  են, ավելացվել է կայանատեղիների քանակը ու տարածությունը համաժողովի հարթակների միջև։

Այգում բարձրացվել է համաժողովի լոգոյով օդապարուկը։ Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։

Հայաստանը չի մասնակցի «Տանկային բիաթլոնին», բայց․․․ ինչպես կանցնի «Բանակային խաղեր–2020»-ը