Սարսափելի մահ. ռումինացի երգիչը նկարել է իր կյանքի վերջին րոպեները

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչի դեմքի արտահայտությունը փոխվում, երբ հասկանում է, որ մահն անխուսափելի է։
Sputnik

Ռումինացի փոփ երգիչ Թավի Պուստիուն նկարել է իր կյանքի վերջին ակնթարթները։ Նա ուղիղ եթերում է եղել, երբ գնացքը բախվել է մեքենային։ Տեղեկությունը հայտնում է The Mirror–ը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է 29-ամյա երգիչը ծխում ու երաժշտություն վայելում, կողքին նստած է նրա կինը։

Հանկարծ նրա դեպքի արտահայտությունը փոխվում է, նա ճչում է` հասկանալով, որ իրենց մեքենայի ու գնացքի բախումն անխուսափելի է։

Գնացքը մխրճվել է մեքենայի մեջ, երգիչը մահացել է, կինը` վնասվածքներ ստացել։

Սարսափելի դեպք Ճապոնիայում․ ծերանոցում 14 մարդու դի են հայտնաբերել