Դժբախտ դեպք Գեղարքունիքում. 4-ամյա մի տղա հոսանքահարվել է և մահացել

«Հրազդանի» ԲԿ–ից հայտնեցին, որ 4-ամյա երեխան մահացած է եղել, երբ հիվանդանոց է տեղափոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Shamshyan.com–ի տեղեկություններով` 4-ամյա մի երեխա հոսանքահարվել է և մահացել։

Երևանում 5-ամյա երեխան ընկել է պատուհանից

«Ժամը 19:30-ի սահմաններում «Հրազդան» ԲԿ–ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում: Ոստիկանները պարզել են, որ երեխան 4-ամյա տղա է, որը հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գագարին ավանից»,–նշված է կայքում։

«Հրազդանի» ԲԿ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել սրտի կանգով։ Նա հոսանքահարվել է։

Այս պահին երեխայի բնակության վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը:

Ինչու է պապը պարբերաբար ծեծել 6–ամյա և 4–ամյա թոռներին. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել