Երևանում վրաերթի ենթարկված 41-ամյա քաղաքացու վիճակը ծանր է

Վրաերթի ենթարկված Ավետիք Ա․-ն մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 18-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։

Վրաերթ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց․ տուժածը հիվանդանոցում մահացել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9/6 շենքի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի (վարորդ՝ Գարիկ Դ․, ծնված 1985 թ․) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի Ավետիք Ա․-ին (ծնված 1979 թ․), որը, մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։