Ինչո՞ւ 2016թ-ին չկրակեց «Իսկանդերը». Սարգսյանը մեկնաբանել է ամենաքննարկվող հարցերից մեկը

ՀՀ երրորդ նախագահը պարզաբանել է նաև զինանոցում առկա 80-ականների զենքերի մասին հայտարարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱն, 19 օգոստոսի - Sputnik. Աշխարհում չկա մի բանակ, որում դուք չեք գտնի 80-ականների զենք: Այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով, 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո 80-ականների զենքերով կռվելու մասին իր հայտարարությանը, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը. Սերժ Սարգսյան

«Այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան 80-ականների է, այսօր էլ մեր զինանոցում կգտնեք անգամ 40-50-ական թթ-ի արտադրության զինատեսակներ»,- ասաց նա:

Սարգսյանը հիշեցրեց, որ այդ հայտարարությունն արել է Գերմանիայում, այն ժամանակ, երբ Գերմանիան էր նախագահում ԵԱՀԿ-ում:

«Այդ հայտարարությունը նշանակում էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի՝ մինչև ականջները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները իրականացնում են իրենց առջև դրված առաջադրանքը»,- պարզաբանեց Սարգսյանը:

Հարցին, թե ինչու 2016թ-ի ապրիլին հայկական կողմից չկրակեց «Իսկանդերը», երրորդ նախագահը պատասխանեց. «Եթե մենք իրականացնեինք «Իսկանդերը», դա կլիներ կրակոց թնդանոթներից՝ ճնճղուկների վրա: Դրա տեղը չէր: «Իսկանդերի» նպատակը հակառակորդին ճնշելն է»,- շեշտեց նա:

Սերժ Սարգսյանը «գաղտնազերծեց» ապրիլյան քննիչ հանձնաժողովում հնչեցրած իր ներածական խոսքը

Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի` ապրիլի 16-ին կայացած նիստը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը, տևեց շուրջ 5 ժամ։ Նիստին Սարգսյանը մասնակցում էր մեկ պայմանով` տեսաձայնագրությունը պետք է տրամադրեն իրեն։ Սարգսյանն էլ իր հերթին պարտավորվել է նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել մինչև 2050 թվականը։