Յուրի Սաքունցը երկու ռեկորդ էր նախատեսել, բայց երեքը սահմանեց. նա այսքանով չի բավարարվի

Չարենցավանցի մարզիկը ռեկորդներ սահմանեց` իր ուժով զարմացնելով բոլորին։ Նա իր ռեկորդները նվիրեց հայրենիքի սահմանը պաշտպանողներին։
Sputnik

Աշխարհի չեմպիոն, Գինեսի հայ ռեկորդակիր չարենցավանցի Յուրի Սաքունցն այսօր ևս երկու ռեկորդ սահմանեց։

Նա ռեկորդներ սահմանեց շշի վրա դրված ափսեների միջոցով հենում-ծալում վարժությունից, ինչպես նաև ձեռքերը մեջքի հետևում պահած տուփով խաղաթղթեր պատռելով։

Նրա խոսքով` հենում–ծալում վարժությունից որոշել է ռեկորդ սահմանել, երբ տեսել է ազգությամբ ռուս մարզիկ Վիկտոր Բլյուդի նույն հնարքը։ Սակայն Բլյուդը դա արել է ընդամենը երկու անգամ, իսկ նա նույն վարժությունը 10 անգամ արեց։

Ինչպես Յուրի Սաքունցն իր կյանքը երկարացրեց 15 տարով

Իսկ ինչ վերաբերում է խաղաթղթերին, ապա նման փորձեր նույնպես եղել են, բայց ոչ ձեռքերը մեջքի հետևում պահած։ Սաքունցն ասում է` որոշել է ձեռքերը մեջքի հետևում պահել, որ ավելի բարդ լինի։

Ի դեպ, Սաքունցը «Արծիվ-30» մահապարտների ջոկատի կողմից արժանացավ մեդալի։ Մարզիկը պատրաստվում է առաջիկա օրերին իր նոր ռեկորդը սահմանել Արցախում։

Յուրի Սաքունցը ռեկորդ սահմանեց` ատամներով քաշելով 25 տոննա կշռող ավտոմեքենան