Բորիս Պաստեռնակին մահացած են գտել․ հնարավոր է`բանաստեղծ-երգահանը ինքնասպանություն է գործել

84-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Օրեխովի բուլվարում։ Նա երկար ժամանակ բուժում է ստացել Դաշնայի գիտա-կլինիկական կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հայտնի բանաստեղծ երգահան ու սցենարիստ Բորիս Պաստեռնակին (Բորիս Պուրգալին) մահացած են հայտնաբերվել։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հայտնում է, որ ենթադրաբար նա ինքնասպանություն է գործել։

Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

84-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է առավոտյան ժամը մոտ 6:45-ին Դաշնային գիտա-կլինիկական կենտրոնի տարածքում Օրեխովի բուլվարում։ Նա արդեն երկար ժամանակ է կլինիկայում բուժում էր ստանում։ Նրա հիվանդասենյակը 8-րդ հարկում էր, սակայն անհասկանալի պատճառներով սցենարիստի դին փողոցում է հայտնաբերվել։

Նշենք՝ Բորիս Պաստեռնակը երաժշտություն է գրել մի շարք ֆիլմերի համար, նա հեռուստատեսային «Голубой огонек» հաղորդումների սցենարիստն էր։ Նա համագործակցել է Վլադիմիր Պրեսնյակովի, Անատոլի Կալարսկու, Նիկոլայ Կարազենվովի հետ։

Պաստեռնակը Նոբելյան մրցանակի դափնեկիր, անվանի բանաստեղծ ու գրող Բորիս Պաստերնակի (1890 – 1960 թթ).ազգականն է։