Մինսկում աղջիկները գրկախառնվում են ցույցին միացած ՕՄՕՆ–ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Արդեն 6 օր է` Բելառուսում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել էին օգոստոսի 9-ի երեկոյան։ Բողոքողները չեն ցանկանում հեռանալ։
Sputnik

Մինսկում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարները  քայլում են Անկախության պողոտայով։ Baza Տելեգրամ ալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդկանց մեծ հոսքի դեմ ընդամենը մեկ ոստիկան է կանգնած։

Բողոքի ակցիային իրենց գործադուլով միացել են նաև Մինսկի տրակտորային գործարանի (ՄՏՏ) աշխատակիցները։

Մինսկի կենտրոնում` կառավարության շենքի մոտ, ցուցարարները գրկախառնվում ու սեղմում են ուժայինների ձեռքերը։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ՕՄՕՆ-ը իջեցնում վահանները` ի նշան ցուցարարների հետ համերաշխության, իսկ ցույցի մասնակից աղջիկները շտապում են փաթաթվել նրանց։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել:

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով ՝ ձերբակալվել է մոտ 7 հազար ցուցարար։ Ինչպես հաղորդում է հանրապետության ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների 103 աշխատակիցներ: ՆԳՆ տվյալներով ՝ ցուցարարներից մեկը զոհվել է ՝ փորձելով ինքնաշեն պայթուցիկ սարք նետել ոստիկանական բաժանմունք։