ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
«Այսօր՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին»,–գրում է կայքը։
Վրաերթի ենթարկվածը, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Վրաերթ Աբովյան քաղաքում. տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկար
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) հատկանիշներով։ Ժամանած քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 20 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. Պարզվել է, որ նա եղել է սթափ վիճակում։