Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին

Դեպքը տեղի է ունեցել Ստեփանավանի դպրոցներից մեկի մոտակայքում, ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել ընկերոջ մեքենայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցը Ստեփանավանում հետիոտնին վրաերթի է ենթարկել, երբ ցանկացել է շրջադարձ կատարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդներից ևս մեկը՝ 29-ամյա երիտասարդը, մահացել է

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել մի երիտասարդի։

«Պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի վարորդը, վարելով ընկերոջը պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկի մոտակայքում՝ խաչմերուկին, ցանկացել է շրջադարձ կատարել դեպի աջ, որի ընթացքում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված խաչմերուկում՝ ճամփեզրին կանգնած քաղաքացուն, որը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Ստեփանավան քաղաքի բնակիչը՝ ծնված 1999թ, բուժկենտրոն է տեղափոխվել աջ սրունքի զույգ ոսկրերի բազմաբեկոր բաց կոտրվածք ախտորոշմամբ։

Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, բացատրություններ են վերցվել, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Երևանում երիտասարդների «փարթին» ավարտվել է դանակահարությամբ