Աշտարակում կամրջից 53-ամյա տղամարդ է նետվել

Դեպքի վայրում փրկարարները Քասախ գետի ձորակում հայտնաբերել են տղամարդու դի։ Նախնական տեղեկություններով՝ մահացածն Աշտարակի բնակիչ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ժամեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Աշտարակ քաղաքում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է՝ ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ կամրջից քաղաքացի է նետվել։

Պարզվել է գլխատված դիակի ինքնությունը. չարենցավանցի կինը հաստատել է, որ իր ամուսինն է

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները ձորակից (մոտ 70 մ) դուրս են բերել 53-ամյա տղամարդու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Քասախ գետի վրա կառուցված կամրջից ցած նետված տղամարդն Աշտարակ քաղաքի բնակիչ Ե. Տերտերյանն է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: