Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները մեկնել են Թուրքիա

Անկարայում արդեն տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Քննարկումների ամփոփիչ ճեպազրույցում ադրբեջանցի նախարարը նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել են Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Միաժամանակ նշվում է, որ Հասանովի այցի մասին հայտնի է դարձել վերջին պահին։

Թուրքիայի պատճառով. Հունաստանի վարչապետն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Պարբերականը հայտնում է, որ Անկարայում արդեն տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Քննարկումների ամփոփիչ ճեպազրույցում ադրբեջանցի նախարարը նշել է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանի դիրքորոշմանը։

«Մենք այդ աջակցության ականատեսը եղանք այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի կողմից իրականացրած սադրանքի ժամանակ»,- ասել է Բայրամովը։

Նա ավելացրել է, որ Բաքուն իր հերթին միշտ աջակցել ու աջակցում է Թուրքիային բոլոր հարցերում։

Ադրբեջանին հավատարմության «երդում» է տվել նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա Հայաստանին մեղադրել է ադրբեջանական տարածքը օկուպացնելու ու ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում հապաղելու մեջ։

Լավրովը Չավուշօղլուի հետ քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը. ՌԴ ԱԳՆ

«Հուլիսի 12-ին Հայաստանի ԶՈւ-ն ռազմական սադրանքի փորձ է արել, ինչը նորից ցույց է տվել այդ երկրի իրական նպատակները։ Ինչու՞ այդ հակամարտությունը մինչ այժմ կարգավորված չէ։ Պատասխանը մեկն է՝ միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Մինսկի խումբը, համառորեն չեն աշխատում այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ադրբեջանցի Բայրամովան հիացած է դեսպան Սադոյանով. նա չի վախենում «դավաճան» համարվելուց

Հիշեցնենք՝ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Չավուշօղլուի հանդիպումը Հայաստանին չի մտահոգել