Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Վարչապետը նշել է, որ Վեհափառ Հայրապետին հետ խորհրդակցությունները շարունակական կլինեն, որպեսզի Հայաստանի կողմից կատարվող օժանդակությունները նպատակային լինեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ: Տեղեկությունը հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից։ Վարչապետը հետաքրքրվել է Բեյրութի պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակով, մասնավորապես լիբանանահայության առաջ ծառացած խնդիրներով: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի կողմից ուղակված օժանդակությանը թե՛ Լիբանանի և թե՛ հայ համայնքին:

Հայաստանից մարդասիրական օգնության առաջին օդանավը հասավ Լիբանան. ԱԳՆ

Վեհափառ Հայրապետը վարչապետին ընդհանուր տեղեկություններ է հաղորդել Լիբանանի հայ համայնքին կրած վնասների մասին: Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնել Հայաստանին ցուցաբերած գործնական օժանդակության նկատմամբ: Վարչապետն էլ հավելել է, որ Վեհափառ Հայրապետին հետ խորհրդակցությունները շարունակական կլինեն, որպեսզի Հայաստանի կողմից կատարվող օժանդակությունները նպատակային լինեն:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։ Սարսափելի պայթյունից 13 հայ է մահացել, հայտնի է 11–ի ինքնությունը։

Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60-ը անհետ կորած են։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։

Բեյրութում կրքերը թեժանում են. տեսանյութ

Հայաստանն արդեն 2 օդանավ օգնություն ուղարկել է Լիբանան, ևս երկուսը կուղարկի։ Բեյրութ ուղևորված երկրորդ և երրորդ ինքնաթիռներում հայ համայնքի համար նախատեսված առաջին անհրաժեշտության իրեր էին՝ գույք, պարենամթերք՝ այն, ինչը Հայաստանիցխնդրել է լիբանանահայ համայնքը: Երրորդ ինքնաթիռը Լիբանան կուղևորվի օգոստոսի 11-ին: