Լավրովի հայ նախնիների հետքերը Լոռիում. տոհմական գերեզմանոցն ու եկեղեցին պահպանող գամը

Լուռու մարզի Արդվի գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Քալանթարյանների տոհմական գերազմանոցն է։ Եկեղեցու բակի դարպասն էլ առ այսօր փակվում է Քալանթարյանների` ավելի քան մեկ դար առաջ տեղադրած մետաղյա գամով։
Sputnik

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայկական արմատների մասին մամուլում շատ է գրվել, ինքն էլ այդ լուրերը ոչ միայն չի հերքել, այլև մի առիթով նույնիսկ հաստատել է։

Լավրովը Հայաստանում է. նրա առաջին կանգառը Ծիծեռնակաբերդն է

Ըստ մամուլի հրապարակումների` Ռուսաստանի արտգործնախարարի հայազգի նախնիները Թբիլիսիի հայազգի Քալանթարյանների տոհմի ներկայացուցիչներն են։

Քալանթարյանների տոհմածառն իրականում սկիզբ է առել հայաստանյան Լոռվա լեռնաշխարհից։ Փաստ է, որ 18-19-րդ դարերում Լոռին սերտորեն կապված էր Թիֆլիսի հետ` առևտրական ու կրթամշակութային կապերով։ Թիֆլիսում կրթություն ստացող բազմաթիվ երիտասարդներ այլևս չէին վերադառնում հայրենի գյուղ։ Այս կերպ նաև Քալանթարյանների ազնվական տոհմի մի ճյուղն է ժամանակին տեղափոխվել Թիֆլիս, մյուսները շարունակել են ապրել հայրենի Լոռիում ու ապրեցնել այն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն արդեն Երևանում է

Լոռվա Քալանթարյանները հին իշխանական տոհմ են։ Արդվու 8–րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում է գտնվում Քալանթարյանների տոհմային գերազմանոցը։

Լավրովի հայ նախնիների հետքերը Լոռիում. տոհմական գերեզմանոցն ու եկեղեցին պահպանող գամը

Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Sputnik Արմենիայի նկարահանող խմբին ուղեկցելով եկեղեցու բակ, ասաց. «Այստեղ Բեժանյանների ու Քալանթարյանների շիրիմներն են։ ՌԴ այսօրվա ԱԳ նախարար Լավրովն էլ այդ նույն ընտանիքից է` Քալանթարյաններից»։

Եկեղեցու բակում ամփոփված երեք եղբայրները` Մելիք, Եգոր և Քալանթար Քալանթարյանները, սերել են հին իշխանական տոհմից և Լոռվա մելիքների հետնորդներ են, որոնք ռուսական կայսրության տարիներին աջակցել են աղքատության մեջ ապրող Լոռուն։

Լավրովի հայ նախնիների հետքերը Լոռիում. տոհմական գերեզմանոցն ու եկեղեցին պահպանող գամը

Մելիք Քալանթարյանը 1902 թվականին նորոգել է Արդվու եկեղեցին, պարսպապատել տարածքն ու տանձենիներ տնկել:

Լավրովի հայ նախնիների հետքերը Լոռիում. տոհմական գերեզմանոցն ու եկեղեցին պահպանող գամը

Եկեղեցու բակի դարպասն առ այսօր փակվում է հենց Մելիք Քալանթարյաին տեղադրած մետաղյա գամով։

«Տեսնում եք` ինչ պատմական գամով է դուռը փակված։ 1902թ.–ի` Քալանթարյանների ժամանակի գամ է։ Շատ երկրագիտական թանգարաններ կերազեն այսպիսի նմուշներ ունենալ, իսկ մեզ մոտ դրանք լիքն են»,– դուռը բացելով, ասաց Տեր Վրթանեսը։

Լավրովի հայ նախնիների հետքերը Լոռիում. տոհմական գերեզմանոցն ու եկեղեցին պահպանող գամը

ՌԴ ներկայիս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թ. մարտի 21-ին, Թբիլիսիում: Մամուլի հրապարակումների համաձայն` Լավրովի հայրը թիֆլիսահայ էր՝ Քալանթարյան ազգանունով: Որդին հետագայում վերցնում է մոր` Կալերիա Բորիսովնա Լավրովայի ազգանունը։

2020թ-ը հայտարարում ենք օձի պորտից ջուր խմելու տարի. Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է

2005 թ.–ի փետրվարի 17-ին, երբ Լավրովն այցելել էր Հայաստան ու հանդիպում էր Երևանի Սլավոնական համալսարանի ուսանողների հետ, նրանցից մեկը հարցրել էր, թե արդյո՞ք իրեն չի խանգարում հայկական ծագումը:

«Իմ արմատները Թբիլիսիից են, քանի որ հայրս այնտեղից է, իսկ երակներովս հայկական արյուն է հոսում», - պատասխանել էր Լավրովը։

Սերգեյ Լավրովը 2004 թվականից զբաղեցնում է ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Լավրովի հայ նախնիների հետքերը Լոռիում. տոհմական գերեզմանոցն ու եկեղեցին պահպանող գամը