Խոշոր ավտովթար Ղրիմում. մահացածներ ու տուժածներ կան

Կրասնոդարից Ղրիմ ուղևորված «Mercedes Sprinter» միկրոավտոբուսը բախվել է «ԿամԱԶ» մակնիշի մեքենային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ղրիմի «Տավրիդա» ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, 8 մարդ մահացել են, 10-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԻՆ–ին։

Տավուշում տեղի ունեցած ավտովթարից մեկ մարդ մահացել է. տուժածներից 2–ը երեխաներ են

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 05:15–ի սահմաններում Բելոգորսկի շրջանում։ Կրասնոդար–Ղրիմ երթուղի իրականացնող «Mercedes Sprinter» միկրոավտոբուսը բախվել է կցորդով կանգնած «ԿամԱԶ»–ին։

ՆԳՆ նախնական տվյալների համաձայն` միկրոավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց։

ՃՏՊ–ի վայրում 30 ավելի փրկարարներ, 16 միավոր տեխնիկա և շտապօգնության 6 բրիգադ է աշխատում։

Սարսափելի վթար Քասախում․ կինը մահացել է, նորածինն ու տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում են

Վթարի ենթարկված միկրոավտոբուսի տասը ուղևորները տեղափոխվել են հիվանդանոցներ, չորսի վիճակը ծանր է: Միկրոավտոբուսում 18 մարդ է եղել։

Վթարի փաստով ստուգում է իրականացվում։

Ջրվեժում «Mercedes» է ընկել լողավազանը