Ինչ է արվում Գեղարքունիքի երեխաների համար. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի հրապարակած տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչ աշխատանքներ են կատարվում Գեղարքունիքի մարզում։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այն այս անգամ Գեղարքունիքի մարզում կատարվող աշխատանքների մասին է։ Տեսանյութում երևում է` ինչպես են վերանորոգում Վարդաշենի մանկապարտեզը։ Նշվում է, որ բարձրացվում է շենքի սեյսմիկ անվտանգությունը, որտեղ 120 երեխա է հաճախելու։

Նշենք, որ ծրագրի արժեքը 112,3 մլն դրամ է, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 73, համայնքինը` 39,3 մլն դրամ։

Հիմնանորոգվում է նաև Երանոս գյուղի մանկապարտեզը, որտեղ հաճախելու է 30 երեխա։

Իսկ Ծովասարում, արդեն, ոչ թե վերանորոգվում, այլ կառուցվում է մանկապարտեզ։ Դրանից բացի, մասնակի նորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը