Ինչպես կարելի է հեռու մնալ բոլոր գզվռտոցներից. խորհուրդ է տալիս Նազենի Հովհաննիսյանը

Նազենի Հովհաննիսյանը գիտի` ինչ կարելի է անել բամբասանքային ու շինծու հարաբերություններից զերծ մնալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում նոր լուսանկար է հրապարակել ու գրառում արել։ Նա վստահ է, որ ամբողջ կյանքում մարդը պետք է վեր բարձրանա, որովհետև միայն այնտեղ կա հավատ, իսկ ներքևում պետք է թողնել ամեն վատ բան։

Արուս Տիգրանյանը 2 նոր նախագիծ ունի. խոստանում է` ծիծաղի պակաս չի լինի

«Վեր, միայն վեր, վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից, անսեր ապրելուց, միմյանց ատելու այս հավերժ մոլուցքից, անբուժելի տխրություններից ու ձանձրույթներից, քայքայող անգործությունից, արհեստական օրակարգերից ու կեսրոպեանոց վայ-հայրենասերներից....»,–գրել է Նազենին։

«Երբ սովորում ես ժպտալ, չնայած նրան, որ...»․ Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել

Նրա խոսքով`վերև է պետք նայել, որովհետև միայն երկնքի կապույտների մեջ միշտ կա հավատը, կա մաքրությունն ու սերը։

Նազենի Հովհաննիսյանն առաջին անգամ խմորեղեն է թխել, Սոֆի Մխեյանն էլ նկարել է. տեսանյութ

Դերասանուհու գրառման անմիջապես արձագանքել են երկրպագուները։

«Ինչքան ճիշտ ես», «Ոնց եմ սիրում ձեր տեսակը», «Խելացի ու շքեղ աղջիկ»,–գրել են նրանք։

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը մեծ ճանաչում ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նա խաղացել է «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Գարեգին Նժդեհ», «Անհայտ բաժանորդ» և այլ ֆիլմերում։ Շատ ակտիվ է սոցցանցերում և իր հետևորդներին հաճախ է պատմում իր առօրյայի ու սպասվող նախագծերի մասին։

«Աշխարհի ամենասիրուն բանն ընտանիքն է»․ Նազենի Հովհաննիսյանն իրականացնում է երազանքները