Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Սևաստոպոլում ձերբակալել են ռուսական Սևծովյան նավատորմի զինծառայողներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԴԾ մամուլի ծառայությանը։
Զինծառայողին կասկածում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հավաքելու և Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությանը փոխանցելու մեջ։
ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ
Քրեական գործ է հարուցվել «պետական դավաճանություն» հոդվածով։
Դատարանը կալանավորել է նրան ու մեկուսարան ուղարկել։
ԱԴԾ–ն ձերբակալել է ահաբեկիչների, որոնք ուժայինների սպանություն էին ծրագրում