«Ազատություն, ազատություն»․ կայացել է Մարիա Խաչատուրյանի գործով դատական նիստը․ տեսանյութ

Աղմկահարույց գործը քննվում է փակ դռների հետևում, նկարահանումներ անելն արգելված է։ Դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք կարելի է Մարիա Խաչատուրյանի հանդեպ ստիպողաբար բժշկական միջոցներ կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Բուտիրսկի դատարանում կայացել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերի՝ Մարիայի գործով նախնական նիստը։

ՌԴ դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը

Նրա գործն առանձին է քննվում, քանի որ սպանության պահին աղջիկն անչափահաս էր։ Դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք նրա հանդեպ կարելի է ստիպողաբար բժշկական միջոցներ կիրառել, քանի որ փորձաքննության եզրահանգման համաձայն՝ սպանության պահին Մարիան անմեղսունակ վիճակում է եղել։

Դատարանի շենքի դիմաց լրագրողներ էին հավաքվել ու քույրերի աջակիցների խումբը։ Ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքին «Ինքնապաշտպանությունը հանցագործություն չէ» գրությամբ պաստառ էր։

Սակայն բոլորին միանգամից զգուշացրին, որ գործը փակ դռների հետևում է քննվելու, նկարահանումներն արգելված են։

Հորը սպանելիս Խաչատուրյան քույրերից 2-ը կարող էին կառավարել իրենց գործողությունները. ՔԿ

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին․ «Ազատություն։ Ազատություն։ Մարիա։ Կրիստինա։ Անգելինա»։ Նախնական դատական նիստից հետո նրանք բացականչություններով էին դիմավորում քույրերից կրտսերին՝ Մարիային։

Դատարան էր եկել նաև աղջիկների մայրը՝ Աուրելիա Դունդուկը։

Մինչդեռ «360» պարբերականն այսօր հայտնում է, որ Մոսկվայի Սոլնցևսկի դատարանը մերժել է սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատների՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության մասին քաղաքացիական հայցը, որն ուղղված էր սպանվածի կնոջը՝ Աուրելիա Դունդուկին։ Դատարանի մամուլ քարտուղար Գեորգի Ենգիբարովը հայտնել է, որ Խաչատուրյան ընտանիքը հայց է ներկայացրել ու միլիոն ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցում պահանջել։ Հայցը ներկայացրել էր սպանվածի մայրը՝ Լիդիա Խաչատուրյանը, որը խնդրել էր Դունդուկի արտահայտությունները զրպարտանք ճանաչել։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բռնության է ենթարկել դուստրերին։

Խաչատուրյան քույրերի ընկերուհիների դեմ հայց են ներկայացրել սպանության դրդելու համար

Այս տարվա ամռանը դատարանը որակել է Խաչատուրյան քույրերի գործողությունները որպես մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածությամբ կատարված սպանություն։