Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումների 15 մասնակցի են կալանավորել

Որոշումներն ընդունվել են Մոսկվայի Կուզմինսկի, Նիկուլինի և Տրոիցկի դատարանների կողմից։ Բոլոր ձերբակալվածներին մեղադրվում են խուլիգանության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Մոսկվայի դատարանները որոշում են կայացրել կալանավորել Ռուսաստանի մայրաքաղաքում ադրբեջանցիների և հայերի միջև զանգվածային ծեծկռտուքի 15 մասնակցի։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մոսկվայի դատարանը կալանավորել է հայերի հետ ծեծկռտուքին մասնակցած 4-րդ ադրբեջանցուն

Այդ որոշումներն ընդունվել են Մոսկվայի Կուզմինսկի, Նիկուլինի և Տրոիցկի դատարանների կողմից։ Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են խուլիգանություն հոդվածով։

Ոստիկանության տվյալներով ՝ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո շրջանում մի քանի ծեծկռտուք է տեղի ունեցել. կոտրվել են խանութի, սրճարանների ու ավտոլվացման կետերի ապակիները, բերման է ենթարկվել ծեծկռտուքների ավելի քան 30 մասնակից:

Հուլիսի 25-ին դատարանը զանգվածային ծեծկռտուքի երեք մասնակիցներին կալանավորելու որոշումէր ընդունել։ Նրանց կալանավորել էին խուլիգանության մեղադրանքով։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները խմբերով հարձակվել էին հայերի վրա։ Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո։

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի 10 մասնակցի են կալանավորել