Ադրբեջանցիները Վրաստանում հարձակվել են հայի վրա

Այս պահին ծեծկռտուքն ավարտված է, տուժած կողմը ցուցմունք է տալիս ոստիկանությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Վրացական Սադախլո գյուղում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Aliq Media լրատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը հայտնել է, որ բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների և իր ընկերոջ միջև։ Սակայն կատարվածի պատճառը դեռ պարզ չէ:

Սարկիսովը կփոխհատուցի Մոսկվայում ադրբեջացիների կրած վնասը. իսկ ո՞վ կփոխհատուցի հայերինը

«Բախում է տեղի ունեցել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք խնդիրը «ազգային հողի վրա է», թե՝ ոչ» , - ասել է Գասպարյանը:

Ավելի վաղ Գասպարյանը հայտնել էր, որ իր ընկերոջը ծեծի են ենթարկել և փախուստի դիմել։ Միջադեպը տեղի է ունեցել Սադախլո գյուղի ոստիկանության տարածքային բաժնի մոտ։

Նա նշել է, որ ընկերոջ հետ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։ Այս պահին ծեծկռտուքն ավարտված է, տուժած կողմը ցուցմունք է տալիս ոստիկանությունում։

Ադրբեջանցիների հարձակումից տուժած հայերը դիմել են կոչով. տեսանյութ

Հիշեցնենք՝ վերջին օրերին Ռուսաստանում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում մի քանի անգամ բախումներ և ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: