ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ BMW մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորակում, 30–ամյա վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 07։40-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի»,–գրում է կայքը։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն է։
Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում։
Երևանում բախվել են Mercedes–ն ու Skoda–ն. վիրավորների վիճակը ծանր է