Հայաստանում կորոնավիրուսից ևս 16 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 49 տարեկան տղամարդ է

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայատանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 16 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու «մատերիալ» չէ. Փաշինյան

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 439 նոր դեպք։ Վարակվածներից առողջացել են 560–ը, կատարվել է 1898 թեստավորում։

439 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 35 693