Հայաստանում կորոնավիրուսից 12 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 63 տարեկան տղամարդ է

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայատանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 12 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 215 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 273 նոր դեպք։ Վարակվածներից առողջացել են 704–ը, կատարվել է 1072 թեստավորում։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Փոփոխություն կորոնավիրուսի թեստավորման կարգում. 38.50 աստիճանի սպասելն այլևս պարտադիր չէ

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։