Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել․ տեսանյութ

Նորածնի վաճառքի դեպքին առնչվող բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսինները հայտնաբերվել են ու ձերբակալվել։
Sputnik

Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Դա իմ երեխան չէր». նորածինների ապօրինի որդեգրման գործերից մեկով արտաշիրիմում են արել

«Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնելու էր  երևանաբնակ ամուսինների»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանության փոխանցմամբ՝ կինը ծննդաբերությունից հետո` հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ։

Հայաստանում ոչ մի որդեգրում գաղտնի չի մնում. Միրա Անտոնյանը` աղմկահարույց դեպքերի մասին

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Բացառում ենք, որ երեխան ողջ է. Մարգարյան հիվանդանոցի տնօրենը` ապօրինի որդեգրման մասին