ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Բլոգեր և էքստրասենս Աննա Համբարձումյանը, որին մի քանի օր առաջ Մոսկվայի թանկարժեք հյուրանոցներից մեկում մահացած էին հայտնաբերել, որոշ ժամանակ առաջ խորհրդի համար դիմել էր հայտնի փաստաբան Սերգեյ Ժորինին։
Հուլիսի 17-ի երեկոյան Աննա Համբարձումյանի մարմինը գտել են Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի համարում։ Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել թմրանյութի չարաշահումը։
Այսպես, «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում Սերգեյ Ժորինը պատմել է, որ տարիներ շարունակ ծանոթ է եղել Աննայի հետ, բայց հեռակա։
Իրավաբանի խոսքով՝ մահվանից ոչ շատ առաջ Աննան եկել էր իր մոտ։ Աղջիկը բողոքել է, որ իրեն հետևում են կատարածուները, պահանջում են վերադարձնել փողերը։ Սակայն, Համբարձումյանի խոսքով, գումարը վերցրել է ոչ թե ինքը, այլ իր ըներուհին։ Բայց Աննայի պատմության մեջ կասկածելի պահեր կային, այդ պատճառով էլ Ժորինը նրան խորհուրդ է տվել ոստիկանություն դիմել։
Մոսկովյան բարձրակարգ հյուրանոցում հայտնաբերվել է հայտնի բլոգեր Աննա Համբարձումյանի դին
Ինչպես հայտնի է՝ Աննան հայտնի թոք շոուների, օրինակ՝ «Пусть говорят» և «На самом деле» հաղորդաշարերի հաճախակի հյուրն էր։
Այդ շոուներից մեկ մասնակից Օլեսյա Սազիկինան հայտնել է իր կարծիքը հանգուցյալ Համբարձումյանի մասին։ Նրա խոսքով՝ Աննան ինտրիգներ էր սարքում և ստախոս էր։ Միաժամանակ նա ավելացրել է, որ Աննային երկու անգամ է տեսել․ վերջինս նրան առաջարկել է համագործակցել, բայց Սազիկինան հրաժարվել է։
«Անյան փառք էր ուզում և քայլում էր գլուխների վրայով։ Նրա նմաններին «երկփող հրացան» են անվանում։ Չնայած հաղորդումից առաջ մենք պայմանավորվում էինք, թե ինչ ենք ասելու եթերում, նա ամեն ինչ հակառակն էր անում։ Եվ հետո՝ անհասկանալի շրջապատ ուներ»,-պնդում է Օլեսյան։
Մի անգամ Աննան որպես փորձագետ հրավիրված է եղել Սազիկինայի արտամուսնական որդուն նվիրված հաղորդմանը։ Օլեսյայի խոսքով՝ իր համար միևնույնն է, թե Համբարձումյանն ինչ է ասել իր հասցեին։ Բայց նա հայտարարել է, որ Աննան իր անվան հաշվին փող էր աշխատում։
«Աննան ագռավի նման էր. փորձում էր սկանդալների հաշվին աստղ դառնալ»,-հայտարարել է Սազիկինան։
Նրա խոսքով՝ Համբարձումյանը շատ թշնամիներ ուներ, ուստի, դժվար թե սեփական մահով մահացած լինի։
Ինչպես հայտնում է StarHit-ը՝ Համբարձումյանի մահը մեկնաբանել է նաև բլոգեր Եկատերինա Դիդենկոն, որի ամուսինը մահացել էր փետրվարին՝ սառույցով երեկույթից հետո։ Ամուսնու մահից հետո Դիդենկոն հաճախակի հյուրընկալվում է զանազան թոք շոուներում։ Այդ հաղորդումների ժամանակ շատերն են «կտցահարում» Դիդենկոյին՝ համարելով, որ նա փորձում է ամուսնու մահվան հաշվին փառքի հասնել և փող աշխատել։ Մասնավորապես, նրան դատապարտում էր Համբարձումյանը։
Եվ ահա, Աննայի մահից հետո, ինչպես գրում է պարբերականը, Դիդենկոն չարախինդ հրապարակում է արել Instagram-ում։
«Երեկ թմրանյութերից մահացել է մի աղջիկ, որը հաղորդումներից մեկի ժամանակ դատապարտում էր ինձ իմ ողբերգությունից հետո։ Ես ուզում եմ բոլորին ասել` մի՛ դատեք, որ չդատվեք։ Մահացածի հարազատներին ցավակցություն եմ հայտնում»,-նշել է Եկատերինան։
Life ամսագրին տված հարցարզույցում Համբարձումյանի ազգականուհին՝ Ռուզաննան, հայտնել է, որ Աննան հրաշալի մարդ էր։
«Նա առաջին հերթին հիանալի քույր էր, դուստր, ընկերուհի և հետո միայն հեռուստատեսային դեմք»,-ասել է նա։
Ռուզաննան ավելացրել է, որ 27-ամյա Աննայի թաղման ամսաթիվն ու վայրն առայժմ չեն հրապարակվում։
Նշենք, որ ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ Համբարձումյանը ելումուտ ուներ դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխի ընտանիք և նրա ծոռնուհու կնքամայրն էր։
Դանակահարված և մերկ վիճակում. Մոսկվայում հայտնի կին բլոգերին գտել են ճամպրուկի մեջ