ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamsyan.com–ը, ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ, 36-ամյա Կ. Հ.-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 7-ամյա Յ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի և «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոցներ։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ամբողջական տվյալները: Շամշյանի տեղեկություններով` մահացածը վարորդի եղբոր տղան էր, ավտոմեքենայի բոլոր ուղևորներն էլ երեխաներ են եղել:
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 38–ամյա տղամարդու դի