ԵԱՏՄ երկրների վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերին Երևանում. Փաշինյան

Այսօր Մինսկում կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի –Sputnik. ԵԱՏՄ երկրների վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում հոկտեմբերին։ Տեղեկությունը Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կենսունակությունը»․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին

«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Երևանում անցկացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը։ Ուրախ եմ, որ այդ հարցի շուրջ արդեն որոշում ենք կայացրել։ Այնպես որ հոկտեմբերին բոլորիդ սպասում եմ Երևանում», –ասել է Փաշինյանը։

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները հավաքվել են Մինսկում` քննարկելու մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխելուն և անդրսահմանային շուկաներում մրցակցությունն ապահովելուն ուղղված հարցեր։ Հարցերի թվում են գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, ԵԱՏՄ–ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման և համակարգերի հետագա զարգացման համաձայնագրի իրականացումը։

Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին և ունի 5 անդամ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։