Դա բեռ չէ․ Պեսկովն անկեղծացել է և գնահատել Պուտինի հետ 20 տարվա աշխատանքը

Պեսկովն այս տարի յուրահատուկ հոբելյան է նշում․ Ռուսաստանի նախագահի վարչակազմում աշխատանքի 20 տարին է լրանում։ «Ավտոռադիոյին» տված հարցազրույցում նա անկեղծացել է և գնահատել Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի հետ աշխատանքը հաջողություն է համարում, քանի որ ինքն ամեն օր սովորելու եզակի հնարավորություն ունի՝ «սովորելու ոչ թե գրքերից, այլ իրական կյանքում»։

«Աշխարհում ամենափայլուն և ամենաազդեցիկ պետական գործչի մամուլի քարտուղար դառնալն, իհարկե, մեծ հաջողություն է»,- նշել է նա «Ավտոռադիոյին» տված հարցազրույցում։

Նա շեշտել է, որ Պուտինը շատ հստակ մարդ է, ու թեև տիրապետում է ամենանուրբ դիվանագիտական հնարքներին, չափազանց հստակ է բանակցություններ վարելիս։ Զրույցի տոնը կախված է նաև նախագահի ու նրա զրուցակցի հարաբերություններից։

Բացառիկ կադրեր․ ռուսաստանցի լրագրողը ցույց է տվել՝ ինչպես է ձայնագրվել Պուտինի ուղերձը

«Եթե Պուտինն ինչ-որ բան է խոստանում, դա անհապաղ անում է»,- ավելացրել է Պեսկովը։

Պեսկովը 2008 թվականից Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն է․ սկզբում՝ որպես կառավարության ղեկավարի, իսկ 2012 թվականից աշխատում է նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում։

«2000 թվականին  ԱԳՆ-ից եկա նախագահի վարչակազմ, այսինքն՝ արդեն 20 տարի է այստեղ եմ աշխատում։ Թե ինչ է ստեղծագործական ազատությունը, ընդհանրապես չգիտեի, քանի որ այն ժամանակ եկել էի արտաքին գործերի նախարարությունից,  վերադարձել էի Թուրքիայում՝ Անկարայում ՌԴ դեսպանատնից», - հավելել է նա։

Պեսկովն իր աշխատանքը բեռ չի համարում։ Ասում է՝ եզակի հնարավորություն է լինել ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար կենսական նշանակություն ունեցող իրադարձությունների կիզակետում։

Էրդողանը Պուտինի հետ զրույցում պարզաբանումներ է տվել  Սուրբ Սոֆիայի վերաբերյալ