Երևանի «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

Փրկարարները շտապել են Երևանում գտնվող կապույտ մզկիթ՝ հասկանալու, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է տեղում պայթուցիկի տեղադրման մասին ահազանգը։
Sputnik

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Կապույտ մզկիթում» պայթուցիկ սարք է տեղադրված։

Կրկին ահազանգ ռումբի մասին. ԱԻՆ–ն «Աջարաբեթի» գրասենյակում է

«Ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 09։35-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Ահազանգ. «Մերիդիան» էքսպոկենտրոնի մոտ պայթուցիկներ են հայտնաբերվել