Ամպրոպի ժամանակ խուսափեք բացօթյա տարածքներում գտնվելուց. եղանակի տեսություն

Սև ծովից ներթափանցած ցիկլոնի հետևանքով Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճկների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում հուլիսի 13-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Ամպրոպի ժամանակ խուսափեք բացօթյա տարածքներում գտնվելուց. եղանակի տեսություն

Միաժամանակ նշվում է, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի այսօր հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Օդերևութաբանները հորդորում են ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ի՞նչ կարդալ. խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանը. լուսանկար

Երևան քաղաքում հուլիսի 13-14-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +28-ից +30, երեկոյան՝ +24-ից +26 աստիճան: