Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել

Ավելի վաղ ԱԻՆ–ը բնակչությանը խորհուրդ էր տվել ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Շիրակի մարզի Բենիամին գյուղի 77-ամյա բնակիչ Ներսես Անտոնյանը մահացել է կայծակի հարվածից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Սև ծովից ցիկլոն է գալիս. Սուրենյանն ասել է` ինչպես պաշտպանվել

Տղամարդը հանդամասում է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։ Այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։

Նախօրեին ԱԻՆ–ը հայտնել էր, որ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 10-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։

Բնակչությանը խորհուրդ էր տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։

Շիրակի մարզում հովիվները կայծակնահարվել են. մեկը մահացել է